Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Հասարակ խուլիգանություն է»

«Հասարակ խուլիգանություն է»
23.11.2012 | 13:47

Անդրադառնալով Երևանի պետական համալսարանում «Հակահարված» երիտասարդական խմբի կազմակերպած ակցիային ու դրան հաջորդած միջադեպին, ինչը բուռն քննարկումների տեղիք տվեց հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում, ՖԲ-ի օգտատեր ՆԱՆԱ ԳՆԴՈՅԱՆԸ գրում է. «Որևէ կերպ չարդարացնելով քաշքշուկ հրահրած ուսանողին` այնուամենայնիվ, չեմ կարող չասել. «Հակահարված» խմբի ՀԱԿ ակտիվիստ երիտասարդների պահվածքը բուհի շենքում ոչ այլ ինչ էր, քան հասարակ խուլիգանություն: Երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունը փողոցային ակցիաների անցկացման վայր չէ: Ֆակուլտետի դեկանի պահվածքն այս պարագայում լեգալ է և լեգիտիմ, իսկ տղաները, ըստ իս, պարզապես սադրանք են արել (գիտակցված, թե ոչ, դա այլ խնդիր է): Ավելին` տվյալ պարագայում ոտնահարվել են բուհի ուսանողների իրավունքները, քանի որ խանգարվել է ուսումնական բնականոն գործընթացը»:

Դիտվել է՝ 5135

Մեկնաբանություններ